Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ին միասին են գործել․ Դավիթ Մաթևոսյան

1883

Քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի համակիր Դավիթ Մաթևոսյանը Մարտի 1-ի գործով շուրջ 1,5 տարի անց է կացրել անազատության մեջ։ Նա 2007-2008թթ․ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ, մինչ այդ՝ Սյունիքի փոխմարզպետ, ԱԺ պատգամավոր և Մեղրու շրջանի ոստիկանապետ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրուցում նա նշում է, որ Մարտի 1-ին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը միասին են գործել։ Մաթևոսյանը անդրադառնում է Մարտի 1-ի նոր հետաքննությանը և ընդգծում, որ այդ ողբերգության բացահայտումը նոր Մարտի 1-ի կանխարգելում է նշանակում։ Մաթևոսյանը նաև առաջնային է համարում Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին արժանապատիվ փոխհատուցումը։