Քոչարյանը հանգստանում է հունական Միկոնոս կղզում, նա հարցաքննության է հրավիրվել որպես վկա

2540

Հայաստանի երկրորդ նախագահ (1998-2008) Ռոբերտ Քոչարյանը, մեր տեղեկություններով, հանգստանում է հունական Միկոնոս կղզում։

Ըստ տեղեկությունների, Քոչարյանը այդ կղզում տուն ունի։

Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը լրագրողներին այսօր ասել է, որ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է կանչվել որպես վկա։

Ըստ Խաչատրյանի, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այդ գործով որպես մեղադրյալ է ներգրավված, Հայաստանում չէ։