Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 13-ին. «100 հազար կլինենք, կանենք իշխանափոխություն»

1171

Ապրիլի 13-ին, կեսօրին մոտ, ոտքով անցնելով մոտ 200 կմ ճանապարհ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ հասավ մայրաքաղաք Երևան:

«Բոլոր սցենարների մասին, ըստ էության, ասվել է, և դրանց իրագործումը կախված է քաղաքացիների ակտիվությունից: Կլինենք 5 հոգով, կանենք այնպիսի գործողություն, որն ի վիճակի է անել 5 հոգին: Կլինենք 100 հոգով, կանենք գործողություն, որը կարող է անել 100 հոգին, 100 հազար կլինենք, կանենք իշխանափոխություն»,- ասաց նա լրագրողներին:

Լուսանկարում՝ Հանրապետության հրապարակը 10 օր անց, ապրիլի 23-ին