Ժաննա Գալստյանը «ողջ հայությանը» ներողություն է խնդրել «գյալմա»՝ եկվոր բառի համար

1396

Արցախի հերոս և Արցախի խորհրդարանի պատգամավոր Ժաննա Գալստյանը ներողություն է խնդրել «ողջ հայությանը» իր գործընկեր պատգամավորին գյալմա՝ (եկվոր) անվանելու համար:

«Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությանը «գյալմա» բառի համար, անզգուշություն եմ արել, քանի որ իմ շատ սիրած մարդիկ այդպես են ընկալել, այնինչ ես որևէ դիտավորություն չունեի տարանջատման իմաստ հաղորդելու այդ խոսքիս»,- Արցախպրեսի հետ զրույցում ասել է նա:

Ժաննա Գալստյանը Հայկ Խանումյանին անվանել «գյալմա»՝ եկվոր