Արցախյան օրագիրը՝ արաբ ընթերցողի սեղանին

1611

Փետրվարի 1-ին Բեյրութի Հայկազյան համալսարանում կկայանա լրագրող, ԱՆԻ կենտրոնի փորձագետ Թաթուլ Հակոբյանի “Արցախյան օրագիր. Կանաչ ու սև” գրքի արաբերեն հատորի շնորհանդեսը հեղինակի մասնակցությամբ: Հակոբյանի գիրքը արաբերենից բացի թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, արևմտահայերեն և թուրքերեն: 2008-ից ի վեր գիրքն ունեցել է յոթ հրատարակություն:

Արաբերեն հատորի թարգմանիչը Դամասկոսի համալսարանի դոկտոր, Արաբ գրողների միության անդամ Նորա Արիսյանն է: Ինչպես թարգմանական, այնպես էլ տպագրական ծախսերը հոգացել է գործարար և բարերար Սարգիս Պուտաքյանը Բեյրութից: