Արթուր Աղաբեկյանը՝ Ժաննա Գալստյանին. քաղաքականությունը ձեր տեղը չէ, թողեք այն ու հեռացեք

1979

Արցախի նախկին փոխվարչապետ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Աղաբեկյանը իր Ֆեյսբուքի էջում, անդրադառնալով Արցախի խորհրդարանի միջադեպին, գրել է.

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում տեղի ունեցած տհաճ միջադեպի առթիվ դեռ երեկ պետք է արտահայտվեի, սակայն տեխնիկական պատճառներից ելնելով այսօր եմ արտահայտում կարծիքս. տիկին Ժաննա, մեկ անգամ առիթ եմ ունեցել ձեր արտահայտությունների համար նախատելու ձեզ:

Ստիպված եմ ձեր անհարիր պահվածքի և արտահայտույթյան («գյալմա»՝ եկվոր բառն օգտագործելու) համար ներողություն խնդրել բոլոր ժամանակների Արցախում վերաբնակեցված իմ հայրենակիցներից: Եվ հավատացեք՝ քաղաքականությունը ձեր տեղը չէ, թողեք այն ու հեռացեք:

Արթուր Աղաբեկյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/aghabekyanartur/

Կարդալ նաև՝

Ժաննա Գալստյանը Հայկ Խանումյանին անվանել «գյալմա»՝ եկվոր

Հայհոյել, վիրավորական խոսքեր ասել եմ, բայց չեմ հիշում՝ ինչ․ Արցախի հերոս Ժաննա Գալստյան