Հայաստանը, որպես Ռուսաստանի դաշնակից, մեծ արժեք ունի․ Կարապետ Ռուբինյան

963

Հայաստանի խորհրդարանի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է ներքին և արտաքին քաղաքականությանը, Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարին, Սասնա ծռերի նկատմամբ արդարադատությանը, սպասվելիք խորհրդարանական ընտրություններին։ Ռուբինյանը քննադատում է Հայաստանի կողմից ՄԱԿ-ում վերջին քվեարկությունը Մոլդովայի հարցով․ ինչպես նախկինում, այս անգամ ևս Հայաստանը քվեարկել է հօգուտ Ռուսաստանի։ Ռուբինյանը համարում է, որ Հայաստանը, որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, մեծ արժեք ունի նույն Ռուսաստանի համար և ժամանակն է, որ Հայաստանի նոր իշխանությունները հաշվի առնեն այդ արժեքը։