Հայ-ռուս փոխհրաձգությունների պատմությունից. հուլիս 11, 1992թ

5863
SONY DSC

Ներքոշարադրյալ գրությամբ ԱՆԻ-ին հիշեցնում է մոռացված մի դրվագ հայ-ռուսական հարաբերությունների պատմությունից՝ առանց մեկնաբանությունների: Հարկ ենք համարում միայն ընդգծել, որ դեպքից հետո ռուսական մամուլը կրակ էր թափում հայերի վրա, իսկ Կրեմլը Երևանից պահանջում էր ներողություն խնդրել: Երևանը, ունենալով մեկ տարուց էլ պակաս անկախության պատմություն, ներողություն չխնդրեց, սակայն պատրաստակամություն հայտնեց համագործակցել անաչառ հետաքննություն անցկացնելու հարցում:

Հուլիսի 11-ին մի խումբ [ռուս] զինծառայողներ փորձել են Գյումրիից դուրս տանել հատուկ կապի ռազմական կայանքների խոշոր բեռ: Ենթադրաբար, բեռը հափշտակվել կամ անօրինական կերպով ձեռք է բերվել զորամասերից մեկում: Գյումրիի մաքսատանը զինվորներին առաջարկվել է ներկայացնել բեռի փաստաթղթեր 7-րդ բանակի և Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից: Զայրացած զինվորականները նստել են մեքենան և փորձել թաքնվել: Նրանց հետապնդել են իրավապահները: Թաքնվել փորձողների և իրավապահների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով զոհվել է 5 զինվոր հափշտակողների կողմից, իրավակարգի 3 և 3 խաղաղ բնակիչներ, ևս 6 մարդ վիրավորվել է:

                                                                           Հայաստանի Հանրապետութիւն, թիւ 136, 14 յուլիս, 1992

Հ. Գ. Դեպքը տեղի է ունեցել 102-րդ ռուսական ռազմակայանի հիմնադրումից մի քանի շաբաթ  առաջ: Հենց խորհրդային 7-րդ բանակի հենքով ձևավորվեց Գյումրիի 102-րդ ռազմակայանը:

Выстрелы в Гюмри: мемуары Ступишина