«Դա Ադրբեջանի` Նախիջևանի հանրապետության տարածքն է». Դավիթ Տոնոյան

1814

Պաշտպանության նախարարությունը չի անհանգստանում սահմանի նախիջևանյան հատվածում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի տեղաշարժի փաստով, հաղորդում են Ա1 պլյուսը և ՍիվիլՆեթը:

«Պաշտպանության նախարարությունը մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջովին վերահսկելի է, և մենք, մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք ցանկացած փոփոխություն»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը.

Ըստ նախարարի՝ բոլորը պետք է գիտակցեն, որ Ադրբեջանն իր տարածքում է իրականացնում որոշակի տեղափոխումներ. «Դա Ադրբեջանի` Նախիջևանի հանրապետության տարածքն է»:

Կարդալ նաև՝

Ադրբեջանի զինուժը հիմնականում առաջացել է Արենի գյուղի այգիների և լքված Հունուտ (ադրբ. Ջունութ) գյուղի ուղղություններով. ՌազմԻնֆո