«Հայաստանի Հանրապետությունը» և «Պատասխանատուները» հատորների շնորհանդեսը՝ Սարգիս Մուրադյան պատկերասրահում

1792

Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի առիթով Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը այսօր՝ մայիսի 24-ին, Սարգիս Մուրադյան պատկերասրահում ներկայացրեց իր վերջին երկու հրատարակությունները՝ Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայաստանի Հանրապետությունը» և Ստեփան Սապահ-Գյուլյանի «Պատասխանատուները» հատորները:

Գրքերը ներկայացրեց ՍիվիլՆեթի լրագրող և ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը, ով նաև այդ հատորների խմբագիրն է:

Հայաստանի Հանրապետության (1918-1920/21 թթ) երրորդ ռազմական և չորրորդ ներքին գործերի նախարար Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայաստանի Հանրապետությունը» աշխատությունը ձեռագիր վիճակով պահվում է Հայաստանի Ազգային արխիվում՝ ֆոնդ 1048, ցուցակ 1, գործ 25, 206 թերթ: Արխիվում այս գործը կրում է «Ռուբեն Տեր-Մինասյանի ուսումնասիրությունը ՀՅ Դաշնակցության Բյուրոյի (1919թ. նոյեմբեր մինչև 1920թ. ապրիլ) գործունեության մասին» խորագիրը:

ՍԴՀԿ նշանավոր գործիչներից Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» հատորի համար առաջաբան է գրել հնչակյան գործիչ, Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր, դոկտոր Եղիկ Ճէրէճեանը Բեյրութից։

Շնորհանդեսի ընթացքում Ճէրէճեանը խոսք ասաց հատորի և Սապահ-Գիւլեանի կյանքի մասին:

Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն