Գարեգին Չուգասզյանը դադարեցրել է 31-օրյա հացադուլը

1338

Արդեն 31 օր հացադուլի մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այցելել է Չուգասզյանին:

«Պատիվ է ինձ համար հայտարարել, որ Գարեգին Չուգասզյանի հացադուլը այս պահից համարվում է դադարեցված», – հանդիպումից հետո, ըստ Ազատության, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Գարեգին Չուգասզյանին այցելել է նաև քիչ առաջ դատարանի դահլիճից ազատ արձակված Կարո Եղնուկյանը:

Չուգասզյանը Մատենադարանի առջև հացադուլ էր անում՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին, համաներում հայտարարել անհամաչափ պատիժ ստացած անձանց նկատմամբ և ձևավորվել անցումային հանձնաժողովներ՝ այս հարցերը լուծելու համար։