ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Ձեր ընտրվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ երկու երկրների համար փոխշահավետ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ առևտրային կապերի, ժողովրդավարական կառույցների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ։
Կոռուպցիայի դեմ պայքարը, քաղաքական բոլոր կուսակցությունների համախմբումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին և կերաշխավորեն Հայաստանի պայծառ ապագան։
Լավագույն մաղթանքներս Ձեզ և հայ ժողովրդին»,- ասված է Թրամփի շնորհավորական ուղերձում։