Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ:
Ֆեյսբուքի իր էջում Փաշինյանը գրել է, որ Աճեմօղլուն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում:
Աճեմօղլուն ընդունել է Հայաստան այցելելու վարչապետի հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում: