Միացյալ Նահանգները շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

844

Միացյալ Նահանգներն ակնկալում է սերտ համագործակցել Հայաստանի նոր կառավարության և ժողովրդի հետ, ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության մայիսի 9-ի հայտարարությունում.

«Միացյալ Նահանգները շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին որպես Հայաստանի նոր վարչապետ: Ակնկալում ենք սերտ համագործակցել Հայաստանի նոր կառավարության ու ժողովրդի հետ մեր երկրների միջև փոխադարձ շահավետ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, ժողովրդավարության և օրենքի գերակայության աջակցության և տարածաշրջանային ու գլոբալ կայունության ապահովման ուղղությամբ»: