Լևոնը, Քոչարյանը, Սերժը կշնորհավորե՞ն Նիկոլին

1169

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում ստանում է առաջին շնորհավորանքները:

Երեկ՝ մայիսի 8-ին, շնորհավորել են Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը, ԵՄ ղեկավարությունը, Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները:

Կշնորհավորե՞ն արդյոք Հայաստանի երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:

2018-ի ապրիլի 17-ին, երբ Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ (ընդամենը 6 օր կարողացավ պահել իշխանությունը), Ռոբերտ Քոչարյանը նրան շնորհավորեց առաջինններից:

Քոչարյանը Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաև 2008-ին և 2013-ին, երբ վերջինս դարձավ նախագահ:

Լևոն Տեր-Պետրոսյանը չի շնորհավորել Սերժ Սարգսյանին՝ հասկանալի պատճառներով:

1998-ին, Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, առաջին նախագահը մասնակցեց վերջինիս երդմնակալության արարողությանը: