Դրութիւնը Շուշիում. մարտ, 1920թ

845

«Մշակը»ը Շուշուց ուղարկւած մի մասնաւոր նամակից քաղում է հետևեալ տեղեկութիւնները:

«Շատ սարսափելի և ծանր դէպքեր են գալիս մեր գլուխը: Ոչ մի ապահովութիւն թէ կեանքի և թէ գոյքի: Օր չէ լինում, որ քաղաքից դուրս 5-10 ճամբորդ հայերի դիակ չը գտնւեն այստեղ ու այնտեղ ընկած: Վերջին երկու ամսուայ ընթացքում քանի-քանի ընտանիքներ մնացին որբ ու անտիրական: Դիմումներն ու գանգատները խորամանկ Սուլթանովի կողմից մնում են անհետևանք: Տաճկական հայակեր եաթաղանը ամեն մի րոպէ կանգնած է մեր աչքերի առաջ: Մտնում ենք անկողին՝ յոյս չունենալով թէ հետևեալ առաւօտը կը մնանք թէ՞ ոչ: Չենք իմանում մեր այս կրիտիքական դրութեան մասին սկի այդտեղ մտածող, հոգ տանող կայ, թէ ոչ:

Խանքենդում պատահած կոտորածի հետևանքով մնացած հայ ընտանիքները տեղափոխւել են Շուշի: Սրանց գիւղերը՝ Խանդքենդում բնակեցւում են թուրքերով:

Ժողովուրդ, թիվ 45, չորեքշաբթի, 24 մարտի, 1920

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/45.pdf

Լուսանկարում՝ Շուշին 1920 թվականի մարտյան հայկական ջարդերից հետո