Անդրիաս Ղուկասյանը 21 ամիս բանտում է, քանի որ Սերժ Սարգսյանն է այդպես ցանկացել

6415

Սերժ Սարգսյանի վարչակարգի քաղաքական բանտարկյալներից է Անդրիաս Ղուկասյանը:

2016 թվականի հուլիսի 31-ին Ղուկասյանը կալանավորվեց Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։

Սերժ Սարգսյանը Անդրիաս Ղուկասյանից անձնական վրեժ է լուծում: Վերջինս 2016-ի ապրիլյան պատերազմում հայկական տարածքային կորուստների մեջ մեղադրում էր ուղղակի Սերժ Սարգսյանին: Բացի այդ, նրա հրապարակել է մի տեսանյութ ապրիլյան դեպքերից, ինչը զայրացրել է Սերժ Սարգսյանին: