Փաշինյան` վերադառնալ խաղաղ քաղաքացիական անհնազանդության քայլերին. 1 մայիս, 2018թ

1248

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարներին կոչ արեց կրկին վերադառնալ գործադուլի և դասադուլի կազմակերպման, փողոցների փակման գործելաոճին:

Անդրադառնալով Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ տեղի ունեցած քննարկումներին՝ Փաշինյանն ասաց, որ իր գնահատմամբ՝ քննարկումն ուներ պրովոկացիոն բնույթ: «Նրանք անընդհատ ուզում էին հասնել նրան, որ ժողովուրդը և նրա թեկնածուն նյարդայնանան, ափերից դուրս գան, պրովոկացիոն բաներ անեն, գրոհներ կազմակերպեն, բայց մենք դիակապտությամբ չենք զբաղվում: Քաղաքական բանակցությունները կարող են վերաբերվել միայն ու միայն ՀՀԿ-ի «քաղաքական հուղարկավորությանը և հոգեհացին»»,- ասաց Փաշինյանը

Միաժամանակ, նա նշեց, որ իրենք հետ քայլ անելու տարբերակ և հնարավորություն չունեն: Նիկոլ Փաշինյանը դիմեց նաև ՀՀ ոստիկանությանը, որպեսզի վերջինս «մի կողմ թողնի բոլոր ձևականությունները, ցած դնի վահաններն ու մահակները և խառնվի ցուցարար ժողովրդին»՝  հիշեցնելով, որ ԱԺ Հանրապետական  խմբակցության մեկ պատգամավոր՝ Ֆելիքս Ցոլակյանը, կողմ է քվեարկել վարչապետի պաշտոնում իր թեկնածությանը:

Ա1 պլյուս