Այսօր, մայիսի 1-ին, Հայաստանի խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ։
Փաշինյանը չստացավ բավարար ձայներ վարչապետ ընտրվելու համար։ Կողմ քվեարկեց 45, դեմ 56 պատգամավոր։
Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր. նրա թեկնածությունն առաջադրել է «Ելք» խմբակցությունը: Երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» հայտարարել էին նրա թեկնածությունը սատարելու մասին։ ՀՅԴ-ից դեմ քվեարկելու մտադրության մասին էր հայտարարել Աղվան Վարդանյանը։