Հարգելի ՀՀԿ պատգամավորներ /չգիտեմ, ովքեր են այս գրառումս կարդում/:
Ինչպիսի հարցեր էլ դուք այսօր տաք, ինչպիսի ելույթներ էլ ունենաք, միեւնույն է, արժանանալու եք անեծքների, ծաղրի եւ ատելության խոսքի:
Արագ ընտրեք Նիկոլ Փաշինյանին վարչապետ՝ հայտարարելով, որ խմբակցությունն ազատ է քվեարկելու:
Նիկոլի ընտրություններից մի քանի օր, առավելագույնը՝ մի քանի շաբաթ հետո հեղափոխական էյֆորիան կանցնի, եւ ձեր խոսքն ընկալելի կլինի:
Արեք այդպես, եթե ուզում եք շարունակել քաղաքական գործունեությունը: Եթե չեք ուզում, արեք հերթական հիմարությունը եւ ցասման ու ատելության նոր ալիք բարձրացրեք:
P.S. Կրկին շեշտեմ, որ ոչ մեկին չեմ համակրում՝ պարզապես սա իմ համեստ վերլուծության արդյունքն է:
Արամ Աբրահամյան, Ֆեյսբուքի էջից