«Դովեղ» ֆուտբոլային ակումբը՝ նախապատրաստվելով ՀՀ ֆուտբոլի 2019-2020 թթ. մանկապատանեկան առաջնություններին և գավաթի խաղարկությանը, այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա հայտ է ներկայացնելու՝ մասնակցելու տարիքային երեք խմբերում:
մինչև 15 տարեկանների (այս տարիքային խմբում կարող են խաղալ 2005, 2006 թվականների ծնվածները և 2 հոգի՝ 2007 թվականի ծնված),
մինչև 14 տարեկանների (այս տարիքային խմբում կարող են խաղալ 2006, 2007 թվականների ծնվածները և 2 հոգի՝ 2008 թվականի ծնված),
մինչև 13 տարեկանների (այս տարիքային խմբում կարող են խաղալ 2007, 2008 թվականների ծնվածները և 2 հոգի՝ 2009 թվականի ծնված)։
ՀՀ առաջնությունում և գավաթի խաղարկությունում մեր թիմերը տնային հանդիպումները խաղալու են Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում, իսկ պարապմունքները անց են կացվելու Հաղթանակի, Նոյեմբերյանի և Ոսկեվանի դաշտերում, որպեսզի մանուկների և պատանիների համար ավելի մոտ ու հարմար լինի:
Առաջնության և գավաթի խաղերը մեկնարկելու են սեպտեմբերի երկրորդ կեսին։
Դա նշանակում է, որ առաջիկա շաբաթներին և ամիսներին՝ մինչև սեպտեմբեր, մեր թիմերում կլինեն նոր ֆուտբոլիստների ընդունելություններ։
Մեր ակումբ ընդունվելու և մեր թիմերում հանդես գալու համար կարող են դիմել Նոյեմբերյանի շրջանի բնակավայրերի դպրոցականները, ինչպես նաև հարակից շրջանների դպրոցականները, եթե նրանք և նրանց ծնողները հնարավորություն կունենան երեխաներին հասցնել Հաղթանակ գյուղի մարզադաշտ (խոսքը վերաբերում է Լոռու մարզի Ալավերդու շրջանի՝ Նոյեմբերյանին մոտ գյուղերին) կամ Ոսկեվան գյուղի մարզադաշտ (խոսքը վերաբերում է Իջևանի շրջանի՝ Նոյեմբերյանին մոտ գյուղերին):
Դիմող մանուկներն ու պատանիները պետք է ներկայանան քաղաքացիական անձնագրերով, եթե ունեն, կամ ծննդյան վկայականներով: Նրանք, ովքեր ունեն ֆուտբոլիստի անձնագիր, ապա քաղաքացիական անձնագիր կամ ծննդյան վկայական ներկայացնելու կարիք չկա:
Այլ մանրամասների համար դիմողները կարող են զանգահարել «Դովեղ» ֆուտբոլային ակումբի մարզիչներից Կարեն Ասատրյանին (հեռախոս՝ 093 24 24 86) կամ գրեն ակումբի էլեկտրոնային հասցեին՝ doveghfc@gmail.com կամ ֆեյսբուքի էջին՝ Դովեղ ֆուտբոլային ակումբ/Dovegh Football Club:
«Դովեղ» ֆուտբոլային ակումբ
15 հուլիս, 2019 թ