Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ

1879

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ:

«Հանդիպումները կրում են կառուցողական բնույթ: Հանրապետության նախագահը հույս ունի, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի գտնել փոխընդունելի լուծում», – ասված է հաղորդագրությունում:

«Նախագահը ողջունում է Վեհափառ Հայրապետի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ: Նա միաժամանակ քաջալերում է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատների ջանքերը, որոնք ուղղված են ստեղծված իրավիճակում տրամաբանական և ողջամիտ հանգուցալուծման հասնելուն»:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Նիկոլ Փաշինյանին ընդունել է այսօր առավոտյան:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 26-ի երեկոյան հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ:

Արխիվային լուսանկար