Ռուսաստանը և որևէ այլ երկիր չի միջամտում Հայաստանի ներքին գործերին․ Նիկոլ Փաշինյան

1967

«Ռուսաստանը, ինչպես նաև որևէ ուրիշ երկիր, չի միջամտում Հայաստանի ներքին գործերին»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը չի նշանակում, որ ռուսական կողմը խախտել է վերջին երկու շաբաթների չեզոքությունը:

«Ընտրակաշառքով ձևավորված ընտրությունների արդյունքը լեգիտիմ համարելը թյուրիմացություն է»,- ասել է Փաշինյանը: