ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, «ֆանտաստիկ» և «անսպասելի» որակելով այն, ինչ կատարվեց Հայաստանում, միևնույն ժամանակ արձանագրելով՝ «այս պահին խոսքը գնում է այն մասին, թե ինչպես օգտագործել կուտակված էներգիան և ձեռք բերված փորձը», գրում է Ազատությունը։
Մանուկյանը նաև ներկայացրել է ստեղծված քաղաքական իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ սեփական տարբերակը, որը ենթադրում է Ազգային համաձայնության կառավարության ձևավորում, նոր ընտրական օրենսգրքի մշակում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում և շարադրված հարցերի վերաբերյալ ԱԺ խմբակցությունների միջև համաձայնագրի ստորագրում։
Արխիվային լուսանկար՝ Սերժ Սարգսյանը մեդալ է կախում