Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ըստ ՌԻԱ Նովոստի-ի, ասել է, որ Կրեմլում շարունակում են հետևել Հայաստանում տեղի ունեցող իրավիճակին։
«Մենք առաջվա պես համարում ենք, որ դա ներքին գործ է, և հույս ունենք, որ մեր հայ ընկերները կկարողանան կարգավորել այս իրավիճակը և գալ կայուն կառուցողականության ու կոնսենսուսի ՝ արդեն մոտակա ժամանակներում: Մենք շարունակում ենք շատ ուշադիր հետևել այս իրավիճակին»,- ասել է Պեսկովը: