Ժողովրդական այսօրվա ցասումը տանելու է Սերժ Սարգսյանի ձերբակալմանը

1172

Ժողովրդական այսօրվա ցասումը տանելու է Սերժ Սարգսյանի ձերբակալմանը:

Նա իշխանությունից հեռացման այլ տարբերակ, հնարավորություն չի թողնում:

Ուժային կառույցները ղեկավարողն արդեն իսկ բազմաթիվ առիթներ է տվել, իրավական հիմք է առնվազն երեք պատգամավորների ձերբակալությունը՝ առանց Ազգային Ժողովի համաձայնության, և հասարակության մեջ անթաքույց տեռորի մթնոլորտ ստեղծելու ահռելի ճիգերով:

Մի շարք խաղաղ, օրինական, իրավական տարբերակներ կան առկա ճգնաժամը հաղթահարելու, բայց նա դեմագոգիկ հայտարարություններով ամեն, ամեն ինչ անում է իրեն քաջ հայտնի մեթոդներով խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժի կիրառելու և այդ կիրառումն արդարացնելու, հասարակության մեջ վախ ու սարսափ տարածելու, ինչպես տարածել է իր կուսակիցների մեծ մասի մեջ: Մնում է միայն, որ նա տանկեր հանի ժողովրդի դեմ: Կհանի, իհարկե, եթե ձեռքերը կապված չլինեն ԵՄ երկրների դեսպանատների ներկայությամբ: Հանի՝ կդառնա միջազգային իզգոյ:

Ամեն ինչից զատ նա պարզապես իրավունք չունի իրեն բացարձակ չվստահող հասարակության կառավարման համակարգում որևէ դերկատարում ունենալ:

Ի վերջո Սերժ Սարգսյանը հասնելու է նրան, որ ուզուրպատորի միանձնյա ղեկավարությանը համաձայնած Հանրապետական կուսակցությունը զրկվի ընտրություններին մասնակցելու իրավունքից, իսկ անհատ հանրապետականները՝ կառավարման համակարգում աշխատելու իրավունքից:

Հաստատ սա հանրապետականների ամենամեծ երազանքը չէ: Եվ որքան նրանք լուռ կան ակտիվ մասնակցեն դեպքերի ասյ ընթացքին, այնքան այդ հեռանկարը դառնալու է գործնական:

Հրանուշ Խառատյան