ՍԴՀԿ-ն ողջունում է Հայաստանի քաղաքացիական հասարակության նոր զարթոնքը

1768

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչությունը իր համասփյուռ շարքայինների և համակիրների անունից խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող գործընթացների կապակցությամբ:

ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունը համարում է, որ լայն զանգվածների հրապարակ դուրս գալը հետևանք է տարիներով ճահճացած մի համակարգի, որ երկիրը հասցրել է սոցիալապես անմխիթար վիճակի, իսկ արտագաղթը հասել է ազգային անվտանգությանը սպառնացող ծավալների:

ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունը ողջունում է Հայաստանի քաղաքացիական հասարակության նոր զարթոնքը և երիտասարդ սերնդի՝ իր իրավունքներին տեր կանգնելու վճռականությունը:

Միաժամանակ, ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունը անթույլատրելի է համարում խաղաղ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի հնարավոր կիրառումը և կոչ է անում ոստիկանությանը ցուցաբերել առավելագույն զսպվածություն:

Հնչակյան կուսակցությունը կարևորում է երկրում առկա ներքաղաքական խոր ճգնաժամի քաղաքական հանգուցալուծումը և հույս հայտնում, որ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսված հանդիպումը կհանդիսանա այդ ուղղությամբ կատարված առաջին քայլը:

ՍԴՀԿ Կենտրոնական վարչություն Երևան 21 Ապրիլ, 2018