ԱՆԻ կենտրոնը իր և Թաթուլ Հակոբյանի գրքերով համալրել է Երևանում Իրանի դեսպանության գրադարանը

1694

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2023 թվականի սեպտեմբերի 8-ին իր հրատարակություններով և Թաթուլ Հակոբյանի հատորներով համալրել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գրադարանը: Գրքերը գրադարանին է փոխանցել ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

Երևանում գտնվող Իրանի դեսպանությանը փոխանցվել են 1-ական օրինակներ հետևյալ գրքերից.

Ալեքսանդր Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», 2018 թ հրատարակություն,

Հովհաննես Քաջազնունի, ԵՐԿԵՐ, երրորդ հրատարակություն, 2023թ

Թաթուլ Հակոբյան, «Կարսից Շուշի. ինչու այսպես եղավ», 2023 թ հրատարակություն,

Թաթուլ Հակոբյան, «Կանաչ ու սեւ.Արցախյան օրագիր», 2021 թ հրատարակություն,

Թաթուլ Հակոբյան, «Հայերը և թուրքերը», 2012 թ հրատարակություն:

Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն», 2018 թ հրատարակություն,

Artashes Vruyr, IN ANI, 2020 edition,

The Journeys of Heros, 2023 edition,

Tatul Hakobyan, Armenians and Turks, 2019 Revised edition,

Tatul Hakobyan, Green and Black, 2010 edition,

Tatul Hakobyan, The Valley of Death, 2021 edition,

ԱՆԻ կենտրոնը իր հրատարակություններով համալրում է Հայաստանում հավատարմագրված պետությունների, միջազգային կազմակերպությունների, տեղական ՀԿ-ների, հանրապետության գործող բոլոր գրադարանները:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

8 սեպտեմբերի, 2023թ