Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը ապրիլի 21-ի երեկոյան ելույթ է ունենում Հանրապետության հրապարակում։
Փաշինյանը Սարգսյանի հետ կարճ հանդիպման մասին ասել է, որ միակ թեման լինելու է իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացման և այն անցնցում փոխանցելու օրակարգը։
Փաշինյանը ներկայացրել է հետևյալ կետերը․
1․ Սերժ Սարգսյանը հարաժարական է տալիս վարչապետի պաշտոնից,
2․ ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, ում կորոշի այս հրապարակում,
3․ Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն,
4․ Ստեղծվում են օրենսդրական երաշխիքներ, որ առաջիկայում կարող են տեղի ունենալ արդար ազատ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։