Հայաստանի և Վրաստանի միջև սահմանը․ 6 նոյեմբերի, 1921թ

19818

Վրաստանի Սովետական Խորհրդային Հանրապետութեան Յեղափոխական Կոմիտեի և Հայաստանի Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի միջև կայացած լիակատար համաձայնութեան հետևանքով, որոշւում են երկու հանրապետութիւնների միջև հետեւեալ սահմանները.

Սահմանն սկսւում է Իւչ Թափալար սարից ոլորապատ գծով արևմուտքից արևելք մինչև 8456-ի բարձունքը, մինչև Օրթու-Դաղի (8030) լեռնանցքը և Օքիւզ-Դար գծից ուղղւում է դէպի հիւսիս-արևելք, իսկ յետոյ դէպի արևելք, թողնելով դէպի հիւսիս Մադաթինսկի  լիճը և Տրօիցկօէ գիւղը, իսկ դէպի հարաւ Թաթոլ-Խարաբա, Կարմիր-Խարաբա և Դար-Քէօյը, ապա գիծը հասնում է Լէյլի-Դաղ սարը, ուղիղ գծով լեռան գագաթով դէպի Իրդանչայ գիւղը մինչև 798-ի բարձունքը, ապա գիծը ուղղւում է դէպի Կուլու Դաղ բարձունքը (8855), 676 բարձունքը-Սաաթի գիւղը, 910-ի բարձունքը, 739-ի բարձունքը –Ջադար գիւղը, 735-ի բարձունքը, 694-ի բարձունքը-Աղ Քեօրփի գիւղը, ապա ուղիղ գծով դէպի Օփրէթ գիւղը, 492-ի բարձունքը մինչև Խոջորնու գիւղի 1554 գագաթը, որն ընկած է Սադախլօից դէպի հիւսիս, ապա գիծը հասնում է 2660-ի բարձունքը (Թափա Դաղ սարը) հասնելով մինչև “Աղբիւր” անունով տեղը, որը գտնւում է դէպի հիւսիս Թաչա-Ղալա սարից Փոլութլի-Բաղ (տես երկու վերստը մի դիւյմի մասշտաբով քարտէզը):

Ծանօթ. – Իրգանչայ, Սաաթի, Ջանգար, Աղ Քեօրփի, Օփրէթ, Խոջորնի, Բրդաձոր, Սադախլօ մնում են Վրաստանի Սով. Խորհ. Հանրապետութեան սահմաններում:

Հ. Ս. Խ. Հ. նախագահ՝  Ալ. Մեասնիկեան

Վ. Ս. Խ. Հ. Յեղկոմի նախագահ Բուդու Մդիւանի

6 նոյեմբեր, 1921թ. Թիֆլիս

Խորհրդային Հայաստան, թիւ 233, 27 նոյեմբեր, 1921թ.

Լուսանկարը՝ ՀԵՏՔ

Առանց բաժանարար գծերի․ Հայաստան-Վրաստան սահմանը