Ի պատասխան քննադատության, որ դպրոցականներին ներգրավում են քաղաքական պայքարի մեջ, ապրիլի 18-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում իր ելույթում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասել է.
«Հավաքների ազատության մասին օրենքը որևէ կերպ չի սահմանափակում անչափահասների մասնակցությունը հանրահավաքներին և դպրոցականների մասնակցությունը միանգամայն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին և Սահմանադրությանը: Ես ուզում եմ կրթության և գիտության նախարարությանը հիշեցնել՝ երեխաների մասին ինչու՞ չէիք մտածում, որ ստիպելով, Հանրապետականի փուչիկները ձեռքը տալով քշում էիք Սերժ Սարգսյանի էժանագին քարոզչությանը և ես հիմա կոչով դիմում եմ Հայաստանի բոլոր դպրոցականներին. երեխեք ջան, ձեր բոլոր դպրոցներից հանե՛ ք Սերժ Սարգսյանի դիմանկարները և շպրտեք պատուհաններից»: