Հարամեցիք խեղճ մարդու վերարտադրութիւնը. Րաֆֆի Տուտագլեան

1058

Հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանը իր Նամակ Երկրէն շարքում անդրադարձել է Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուն․

«Հարամեցիք խեղճ մարդու վերարտադրութիւնը… Ո՞նց կարելի է Աստուածատուր, Աստուածընտիր, Աստուածահաճոյ, Աստուածակերպ եւ Աստուածահոգի առաջնորդին դենց վերաբերուել: Արդէն սա երրորդ անգամն է՝ հարամում եք նրա ազատ եւ արդար ընտրութիւնը: Միւս հտպիտներից բան չսովորեցի՞ք. խելոք մնայիք՝ պաշտօն ստանայիք, յետոյ բողոքէիք որ ինչի՞ 5-10 հազար էք վերցրել ու դեռ ցոյցեր եք անում: Վա՞տ կը լիներ: Ամօ՛թ ձեզ: Գիտենք, կասկածելի ուժերի եք ծառայում, արեւմուտքի փողերով եք անում:

Գոնէ ռուսներին ծառայէիք, էլի մի բան ձեզ կը տային, այ չաթլախներ… Հիմի էլի միւս տարի ոստիկանութեան պիւտճէն աւելացնելու են, բա ո՞նց դիմադրեն արեւմուտքի սադրանքներին: Խելացի են, էլի, գրանտները հենց արևմուտքից վերցնում են, ոստիկաններին զինում, ու պայքարում են արեւմուտքի դէմ: Դուք էդքան բան չսովորեցիք, ոչ նորմալ գրանտ վերցրիք, ոչ էլ կարողացաք էդ կոպեկներով մի բան անել… Ձեզ մնում ա մի բան՝ թողէ՛ք էս երկիրը, գնացէ՛ք ուր ուզում եք… Սա ձերը չի, չէ՞ք հասկանում: Էստեղ միայն օլիգարխների, նրանց ծառայող հտպիտների եւ նրանց սեղանների փշրանքով ապրող ստրուկների տարածք է, Չէ՞ք հաւանում, ռատներդ քաշէք, գնացէք: Հասկանու՞մ եք, ԳՆԱՑԷԷԷԷԷԷՔ…»։