«Ես ճիշտ էի, թե ճիշտ չէի, ժամանակը ցույց կտա». Էդմոն Մարուքյան

1268

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը եկել է Ազգային ժողով՝ վարչապետի քվեարկությանը: Նա նշեց, որ բոլոր պատգամավորներն արդեն եկել են, իսկ ինքը եկել է մասնակցելու քվեարկությանը:

«Պետք է դեմ քվեարկել, թույլ չտալ Սերժ Սարգսյանը ընտրվի վարչապետ, մեր ելույթները արդեն գործողություն են:Եթե նիստ է գումարվում ու մենք չենք մասնակցում, ապա Սերժ Սարգսյանին թույլ է տրվում ընտրվել առանց իրեն ուղղված որևէ խոսքի, իրեն ուղղված որևէ ասելիքի, որը բխում է ՀՀ քաղաքացիների սրտերից»,- ասաց նա:

Նա նշեց, որ չեն պատրաստվում միանալ Նիկոլ Փաշինյանին:
«Մենք ասել ենք, եթե բռնություն լինի կգանք կմիջամտենք, դա ուժի մեջ է: Ես ճիշտ էի, թե ճիշտ չէի, ժամանակը ցույց կտա, ես ինչ ասել եմ ուժի մեջ է, որևէ բան, ինչ ասել եմ մինչև այս պահը չի փոխվել»,- ասաց նա և մտավ ԱԺ:

Ա1 ՊԼՅՈՒՍ

Արխիվային լուսանկար