Չպաշտպանել Հայաստանի ադրբեջանացումը․ Նիկոլ Փաշինյանի կոչը ոստիկաններին

759

Այսօր, ապրիլի 17-ին, ժամը 12-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում նախատեսված է քննարկել Հայաստանի վարչապետի ընտրության հարցը:

Հայաստանի նոր Սահմանադրությամբ վարչապետը գործադիր իշխանության փաստացի ղեկավարն է:

Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցներին կոչ է արել շրջափակել խորհրդարանի շենքը և տապալել նիստը:

«Ես բոլոր ոստիկաններին կոչ եմ անում չպաշտպանել Հայաստանի ադրբեջանացումը։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե Արևմտյան Ադրբեջանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։