ՀՅԴ-ն անօրինական է համարում Փաշինյանի գործողությունները․ Արմեն Ռուստամյան

12388

ՀՅ Դաշնակցությունն անօրինական է համարում «Իմ Քայլը» նախաձեռնության առաջնորդ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գործողությունները և կարծում է, որ փողոցները պետք է բացվեն։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահ է՝ վաղն իրենք խորհրդարանում անարգել վարչապետ են ընտրելու, հաղորդում է Ազատությունը։

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավաստիացրել է, որ այսօր առանց խոչընդոտի եկել է Ազգային ժողով և համոզված է, որ վաղը և՛ս անարգել մտնելու է խորհրդարան։

«Վարչապետը ծնվելու է խորհրդարանից»,- ասել է Ռուստամյանը։

«Բան չի մնացել, 24 ժամ է մնացել, կգանք, կընտրենք ու Դուք կտեսնեք»,- ասել է Բաղդասարյանը։