Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Հանրային ռադիոյի ստուդիայից

1605

Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի ստուդիայից հանդես եկավ ուղերձով և 18։30-ին քաղաքացիներին հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ՝ «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների հանրահավաքին։ Փաշինյանի ուղերձը չէր հեռարձակվում Հանրային ռադիոյի եթերով։

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքից հետո Նիկոլ Փաշինյանը և հավաքի մասնակիցները քայլերթով շարժվեցին Սայաթ-Նովա փողոցով։ Նրանք, հաղթահարելով ոստիկանների արգելքը, մտան Հանրային ռադիոյի շենք, ապա ջարդելով ներսի դռներից մեկը՝ հասան եթերային  ստուդիա։

Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Հանրային ռադիոյի աշխատակիցներից, ոստիկաններից, ապա պահանջեց ուղիղ եթեր, որպեսզի ուղերձով դիմի ժողովրդին։ Նրա խոսքով՝ Հանրային ռադիոն, ինչպես նաև Հանրային հեռուստատեսությունը պատշաճ լուսաբանում չեն ապահովում Սերժ Սարսգսյանի վարչապետության դեմ սկսված շարժման։

Փաշինյանը հեռախոսզրույց ունեցավ Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ։ Հանրային ռադիոյի ղեկավարներից Լիկա Թումանյանը Փաշինյանին առաջարկեց ուղիղ եթերի գալ ժամը 19։00-ի Ստատուս քվո հաղորդմանը։ Փաշինյանը մերժեց՝ պահանջելով ուղիղ եթեր, որպեսզի ուղերձի ժանրով դիմի ժողովրդին։

Հանրային ռադիոյում անջատվեց էլեկտրաէներգիան։ Փաշինյանը ուղիղ եթերով լուսաբանող լրատվամիջոցներին խնդրեց հինգ րոպե ժամանակ տալ, որ ուղերձով դիմի ժողովրդին։

ՍիվիլՆեթ