Երևանում Օսմանյան կայսրության դեսպան Մեհմեդ Ալիի գրությունը Հայաստանի արտգործնախարարին․ 30 հոկտեմբեր, 1918

2256

Օսմանյան ներկայացուցչի գրությունը

Երևան, 30 հոկտեմբերի, 1918թ

Հայկական Հանրապետության արտաքին գործոց պարոն մինիստրին

Պարոն Մինիստր,

Օսմանյան կայսրության ընդհանուր սպայակույտի պետը հրամայում է ինձ հաղորդել, որ Բրեստ-Լիտովսկի դաշնագրում որոշած սահմանից դուրս մնացած տերիտորիան, որ գրավված է օսմանյան զինվորներով, պիտի դատարկվի վեց շաբաթվա ընթացքում, սկսած 1918թ․ հոկտեմբերի 24-ից։

Օսմանյան կառավարության ներկայացուցիչ՝ զորավար Մեհմեդ Ալի

ԶԱՆԳ թերթ, ՀՅԴ օրգան, թիվ 68, հինգշաբթի, 7 նոյեմբեր, 1918թ․

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Zang-1917/1918/1918(68).pdf