«Դովեղ» ՖԱ-ն հայտարարում է 6-ից 10 տարեկան՝ 2018, 2017, 2016, 2015 և 2014 թթ ծնված դպրոցականների ընդունելություն

4558

Նոյեմբերյան համայնքի «Դովեղ» ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությունը հայտարարում է 6-ից 10 տարեկան դպրոցականների՝ 2018, 2017, 2016, 2015, 2014 թվականներին ծնված տղաների և աղջիկների ընդունելություն:

Ընդունելությունը սկսվում է սեպտեմբերի 1-ից: Ընդունելության համար կարող են դիմել Նոյեմբերյան խոշորացված համայնքի բոլոր գյուղերի դպրոցականները:

Պարապմունքներն անց են կացվելու Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում:

Պարապմունքների համար գումար չի գանձվելու: Ակումբ հաճախող դպրոցականները ապահովվելու են մարզազգեստով:

Մյուս մանրամասների համար կարող եք դիմել մեր ակումբի մարզիչներին և տնօրինությանը՝

Գևորգ Մանուկյանին՝ հեռ 077 03 49 59,

Արթուր Մարանդյանին՝ հեռ 091 30 87 49,

Թաթուլ Հակոբյանին՝ հեռ 091 42 64 35,

կապվել մեզ հետ էլեկտրոնային նամակով՝ doveghfc@gmail.com կամ գրել մեր Ֆեյսբուքի էջին՝ https://www.facebook.com/profile.php?id=100027689480461

«Դովեղ» ֆուտբոլային ակումբ ՀԿ

30 օգոստոսի, 2024թ