Ընտրությունը ազատ կամքի արտահայտություն է և ոչ ուղղորդված արշավ մեկի կամ մյուսի դեմ

2707

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա»

հասարակական կազմակերպության

Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանին

 

«Դովեղ» ՖԱ ՀԿ-ի հիմնադիր և տնօրեն

Թաթուլ Հակոբյանից

 

Առ ի գիտություն

Հարգարժան պարոն Ազարյան,

«Դովեղ» ՖԱ ՀԿ-ի պատվիրակը չի մասնակցելու ՀՖՖ հերթական 23-րդ ժողովին, իսկ Գործադիր կոմիտեի անդամի թեկնածուն հանում է իր մասնակցությունը քվեարկությունից, քանի որ դրանք արդեն կայացել են:

ՀՖՖ անդամ մի շարք ակումբներից և ՀՖՖ ներսից նախորդ օրերին մենք ստացել ենք արժանահավատ տեղեկատվություն, համաձայն որի ՀՖՖ ղեկավարությունը արդեն իսկ որոշել է, թե ովքեր են այն անցանկալի երկու անդամները, որոնք չպետք է քվե ստանան:

Դրանցից մեկը ես եմ: Ընտրություն, մեր ընկալմամբ, նշանակում է ազատ կամքի արտահայտություն և ոչ ուղղորդված արշավ մեկի կամ մյուսի դեմ:

Մեր արժանապատվությունը թույլ չի տալիս ներկա գտնվել նախապես որոշված վերջնարդյունքով միջոցառումների:

 

Հարգանքներով և բարեկամաբար՝

Թաթուլ Հակոբյան

28 դեկտեմբեր, 2022