Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14

2712

Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։

Հայկական պատվիրակները՝ իշխան Արղությանը, Մարտիրոս Հարությունյանը և Տիգրան Բեկզադյանը, դեկտեմբերի 11-ին ներկայացել են Ադրբեջանի վարչապետ Ուսուպբեկովին ու արտաքին գործերի նախարար Ջաֆարովին և խորհրդակցություն են ունեցել առաջիկա կոնֆերանսի մասին։

Ապա նրանք այցելել են խորհրդարանի նախագահ Աղաևին։

Ժողովուրդ, թիվ 151, հինգշաբթի, 18 դեկտեմբեր, 1919

—–

Հայ-ադրբեջանական կոնֆերանս Բաքու, 1919-ի դեկտեմբեր

Բաքու, 14 դեկտեմբեր

Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցան հայ-ադրբեջանական կոնֆերանսի բացումը։

Արտաքին գործերի նախարարը, դիմելով հավաքված ներկայացուցիչներին, ողջունեց կառավարության անունից և հայտարարեց կոնֆերանսին մասնակցող պատգամավորների անունները․ Ադրբեջանի կողմից՝ պատգամավորության նախագահ՝ Խան-Խոյսկի, Մամեդ Հասան Հաջինսկի և բժ․ Ռիզա աղա Վեքիլով, Հայաստանից՝ իշխան Արղության-Երկայնաբազուկ, Բեկզադյան և Հարությունյան։ Վերջինս պատվիրակության նախագահն է։

Ներկա էին պառլամենտի անդամները, վրացական դիվանագիտական ներկայացուցիչը, վրաց և հայ ազգային խորհուրդների նախագահները։

Բացումից հետո Խան-Խոյսկին ողջույնի խոսք ասաց, մատնանշելով, որ ներկա կոնֆերանսը բացվում է բարեհաջող պայմաններում։ Դրական լուծման հանգելու իրենց առաջադրած հարցերին, որովհետև հողն արդեն պատրաստ է մի շարք պարբերական խորհրդակցությունների, և համագումարների միջոցով ուղիներ են ընդգծված լուծելու Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող մի քանի հրատապ հարցեր։

Հայկական պատվիրակության նախագահ Հարությունյանը ․․․ հույս հայտնեց, որ կոնֆերանսը դրական հետևանքներ կտա։

Այնուհետև հայտարարվեցին ուղղվելիք ողջույնի հեռագրերը՝ գերագույն կոմիսար Հասկելին, Վրաստանի կառավարությանը, Հայոց ազգային խորհրդին, [Ադրբեջանի խորհրդարանի] ՀՅ Դաշնակցության խմբակցությանը և Ադրբեջանի խորհրդարանին։

Ժողովուրդ, թիվ 152, ուրբաթ, 19 դեկտեմբեր, 1919

Լուսանկարում՝ տեսարան Բաքվից