Դոնալդ Թրամփը Քըրք Քրքորյանին անվանում էր «Արքա»

1654

Քըրք Քըրքորյանին նվիրված «Խաղացողը» կենսագրական գրքի հեղինակ Ուիլիամ Ս. Ռեմփելը ծավալուն հոդված է հրապարակել ամերիկյան Fortune հանրահայտ պարբերականում, որտեղ զուգահեռներ է տարել Քըրք Քըրքորյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կերպարների միջև՝ պատմելով նրանց հարաբերությունների մասին, գրում է Բիզնես 24-ը։

Ռեմփելը գրում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահի բիզնես կուռքերից մեկը եղել է հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը` չնայած այդ փաստին, որ գործարքների իրականացման ընթացքում երկու գործարարները չափազանց տարբեր են։ Քըրքորյանը մշտապես աչքի է ընկել իր ինքնատիրապետությամբ և հանգստությամբ, մինչ դեռ նման բան պնդել Թրամփի մասին չափազանց դժվար կլինի։

Հեղինակը նշում է, որ ժամանակին Նյու-Յորք Թայմսի լրագրողներից մեկը Քըրքորյանին անվանել էր գործարքներ իրականացնողների Աստված, մինչդեռ Դոնալդ Թրամփը Քըրքորյանին անվանում էր «Արքա» և մշտապես նշում, որ անչափ համակրում է նրան։

Խոսելով Թրամփի և Քըրքորյանի տարբերությունների մասին Ռեմփելը նշում է, որ լինելով Լաս Վեգասի խոշորագույն կազինոների տեր, Քըրքորյանը երբ իր անունը չի տվել դրանցից ոչ մեկին, մինչդեռ Թրամփի անունը երևում է իրեն պատկանող բազմաթիվ շենքերի վրա։ Հայազգի միլիարդատերը երբեք չի ապրել հայտնիների կյանքով և երբեք չի հետաքրքրվել քաղաքականությամբ։ Քըրքորյանը երբեք մարդկանց չէր վիրավորում, անգամ ամենաբարդ բանակցություններից հետո մրցակիցները մշտապես ընկերական հարաբերություններ էին հաստատում նրա հետ։

Քըրքորյանը գրեթե երբեք չէր շփվում ԶԼՄ ներկայացուցիչների հետ, նա ուների երկու կանոն՝ շատ մի խոսիր և երբեք մի խոսիր ինքդ քո մասին։  Խոսելով Թրամփի մասին՝ Քըրքորյանը մեկ անգամ նշել է, որ շատ կցանկանար Թրամփի պես խոսել և շփվել։