Մամուխի օղի՝ «Դովեղ. սահմանի ուժը»

9301

Մամուխը, մամխենին վարդազգիներին պատկանող փշոտ թուփ է, որի լատիներեն անվանումն է prunus spinosa: Անգլերենում այն անվանվում է blackthorn և sloe, ռուսերենում՝ терень:

Այն աճում է տարբեր մայրցամաքներում: Հայաստանում մամուխ հիմնականում և գրեթե համատարած աճում է Տավուշի մարզում: Իսպանիայում՝ բասկերի երկրում, մամուխից պատրաստում են նշանավոր պաչարան անունը կրող լիկյորը:

Հայաստանում աճող մրգերից ունի վեգետացիոն ամենաերկար շրջանը: Մամխենին ծաղկում է գարնանը, պտղակալում հուլիս-օգոստոսին, հասնում՝ նոյեմբերից հետո: Եթե ձմեռը խիստ չէ, մամուխը թփերի վրա մնում է մինչև փետրվար:

Մամուխը մուգ գույնի է, թթվաքաղցր, տտիպ համով։ Այն հաճելի է ուտել ամենահասուն շրջանում, հատկապես առաջին ձյունը գալուց հետո:

Դովեղում աճող մամխենին և մամուխը նոյեմբեր ամսին

Դժվար է գտնել մեկ այլ միրգ կամ հատապտուղ, որից այնքան քիչ օղի է դուրս գալիս, որքան մամուխից: Միջինը 50-60 կիլոգրամ բերքից ստացվում է ընդամենը 1 լիտր մաքուր օղի:

Մամուխի պտուղները պարունակում են ոչ ավել, քան 9 տոկոս շաքար: Այն հարուստ է C, B1, B2, PP, E վիտամիններով, քիմիական տարրերից՝ նատրիումով, կալիումով, կալցիումով, մագնեզիումով, ֆոսֆորով, երկաթով։

Մամուխի բժշկության մեջ օգտագործվել է Հին Հռոմում և Հին Հունաստանում: Այն լայնորեն օգտագործվում է նաև այսօր:

Հայաստանում մամուխից պատրաստում են մուրաբա և կոմպոտ:

«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ն 2021-ին արտադրել է 15 տեսակի մրգային օղիներ 51-ից 59 աստիճան թնդության, այդ թվում՝ մամուխի օղի, որի թնդությունը 53,5 աստիճան է:

Այն, ինչպես նաև ընկերության մյուս արտադրանքը՝ մուրաբաներ, դեղձի ւեմ, հոնի չիր, բնական մեղր, կարող եք ձեռք բերել հետևյալ հասցեներում՝

Խանութներ, որտեղ կա «Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ի արտադրանքը՝ մրգային օղիներ, մուրաբաներ, հոնի չիր և բնական մեղր

 

Տեքստը և լուսանկարները՝ Թաթուլ Հակոբյանի