Նիդեռլանդների խորհրդարանը 2004-ի դեկտեմբերի 21-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

1250

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը փետրվարի 22-ին քվեների 142 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:

Առաջին օրինագծով՝ Հոլանդիան վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը։ Երկրորդով՝ ​այս տարվա ապրիլի 24-ին, ապա հինգ տարին մեկ, Երևան է գործուղվելու Նիդերլանդների ներկայացուցիչն, ով մասնակցելու է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին:

2004-ի դեկտեմբերի 21-ի ճանաչումը

Netherlands parliament Resolution, December 21, 2004, The Second Chamber (House of Representatives) of the States General Assembly, Notion of the member Rouvoet C. S., Presented 21 December 2004;

“Noting that the European Council, in the meeting on 16 and 17 December 2004 in Brussels, has decided that the start of the accession negotiations with Turkey on 3 October 2005; noting that the Euroean Council in its conclusion has settled that an intensive political and cultural dialogue will take place with Turkey, whereby civil society is also involved, in order to improve the reciprocal understanding by bringing together the people (conclusion 23); being of the opinion that herewith an honest acceptance of its own history of candidate member state is inextricably connected; asks the government within the framework of its dialogue with Turkey to continuously and expressly raise the recognition of the Armenian genocide; and proceeds to the order of the day” (Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ և հեռանկարներ. խորհրդարանական լսումներ, 19-20 դեկտեմբերի, 2007, ՙՈսկան Երևանցի՚, Երևան, 2011, էջ 488):

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարարությունը Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանությանը ճանաչման կապակցությամբ տարածեց հաղորդագրություն, որում ասվում էր. ՙԴեկտեմբերի 21-ին Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը կառավարությանն ուղղված միաձայն դիմում է ընդունել, որտեղ առաջարկում է կառավարությանը Թուրքիայի հետ բանակցություններում պնդել Հայոց ցեղասպանությանը ճանաչման վրա: Դիմումի նախագիծն առաջարկել է Քրիստոնեական միություն խմբակցության անդամ Անդրե Ռաֆուդը (Andre Rouvoet): Որպես բանաձևի համահեղինակ հանդես են եկել գրեթե բոլոր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները: Քվեարկության ժամանակ բանաձևն ընդունվել է միաձայն: Նշելով, որ Եվրամիության անդամակցությունը ենթադրում է անդամ պետության սեփական պատմության անկեղծ ընդունումը` բանաձևը ՙդիմում է կառավարությանը Թուրքիայի հետ իր երկխոսության ընթացքում հետևողականորեն և աներկբայորեն բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և այն հասցնել օրակարգի մակարդակին՚: Բանաձևի ընդունման պահին խորհրդարանում է գտնվել Նիդեռլանդների արտգործնախարար Բեռնար Բոթը, որը ողջունել է բանաձևի ընդունումը և ասել, որ այն կուժեղացնի Նիդեռլանդների կառավարության դիրքորոշումը Թուրքիայի հետ բանակցություններում՚: