Ադրբեջանից 90 հազար փութ ցորեն արևմտահայ գաղթականության համար. 1918-ի հոկտեմբեր

1773

Խալիլ փաշայի Երևան գալու մասին

Օսմանյան բանակի ընդհանուր հրամանատար Խալիլ փաշայի տեսակցությունը և խորհրդակցությունները Հայկական կառավարության հետ խիստ գաղտնի են պահվում առ այժմ: Նրա [Հայաստան] այցելության մասին ոչ պաշտոնապես կարելի է այսքան հայտնել, որ դա վերաբերում էր [թուրքական զորքերից] Լոռիի և Ղարաքիլիսայի պարպման և Հայաստանի Հանրապետությանը հանձնելուն և գաղթականների վերադարձի հարցերին:

90 հազար փութ ցորեն գաղթականության համար

Օսմանյան կառավարության զինվորական մինիստրի [Էնվեր փաշա] կարգադրության համաձայն հանձնարարված է Ադրբեջանյան հանրապետության 90.000 փութ ցորեն բաց թողնելու Հայկական կառավարության մեջ գտնված գաղթականության [համար]:

Ժողովուրդ, թիվ 17, հինգշաբթի, 10 հոկտեմբեր, 1918թ

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2017/04/18/armenia-azerbaijan-bread-1918-for-western-armenians/