Հովհաննես Քաջազնունի՝ մարդը, քաղաքացին, գործիչը․ կանգառ Իջևանում, փետրվարի 15-ին, ժամը 15-ին

2645

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին, հինգշաբթի օրը, Իջևանում կազմակերպում է ձեռնարկ, նվիրված Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150 և Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։

Միջոցառումը տեղի կունենա Իջևանի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնում՝ Վալանսի փողոց 15-15/1, ցերեկվա ժամը 15․00-ին։ (Առավել մանրամասների համար կորող եք կապվել Արփինե Երիցյանի հետ 098 586878 կամ 055 586801 կամ Թաթուլ Հակոբյանի՝ 098 65 53 21, 091 42 64 35)

Լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան և ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը կներկայացնի Քաջազնունի մարդուն, քաղաքացուն, պետական-կուսակցական գործչին, նրա վարչապետության շրջանում ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությունը, ապա կպատասխանի հարցերի։

Միջոցառման ընթացքում ներկաները կարող են ձեռք բերել Քաջազնունու գրքերից երկուսը, որոնք վերահրատարակել է ԱՆԻ կենտրոնը՝ «ՀՅ Դաշնակցությունն անելիք չունի այլևս»«Ազգ և հայրենիք», ինչպես նաև ի պատասխան Քաջազնունու գրված մի քանի հատորները (Սիմոն Վրացյան, «Խարխափումներ», Վահան Նավասարդյան, «Դաշնակցության անելիքը», Արշակ Ջամալյան «Քաջազնունին և Դաշնակցությունը») և ԱՆԻ կենտրոնի մյուս հրատարակությունները։

Քաջազնունու ծննդյան 150-ամյակի առիթով ԱՆԻ կենտրոնը նմանօրինակ ձեռնարկներ կկազմակերպի նաև Հայաստանի այլ քաղաքներում, որոնց մասին կտեղեկացվի նախապես։ Արդեն ձեռնարկներ կազմակերպվել են Ստեփանակերտում և Վանաձորում։

Քաջազնունին ծնվել է 1868թ. փետրվարի 1-ին, նոր տոմարով՝ 14-ին, Ախալքալակում՝ Ջավախք, Վրաստան: Այսպիսով, 2018-ի փետրվարի 1-ից 14-ը կարելի է համարել առաջին վարչապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը։

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն