ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ երրորդ կառավարությունը 1919 թ. հոկտեմբերի 1-ին Հանրապետության 39-ի պարտեզում:
Այս բացառիկ լուսանկարը պահվում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, քանզի լուսանկարի հեղինակը ԱՄՆ բանակի գեներալ Ջեյմս Հարբորդի զինվորական առաքելության կազմում էր ժամանել Հայաստան։
Առաջին շարքում ձախից աջ նստած են փոխվարչապետ, հանրային խնամատարության և աշխատանքի նախարար Ավետիք Սահակյանը, վարչապետ, արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Խատիսյանը, պաշտպանության նախարար, զորավար Քրիստափոր Արարատյանը։
Երկրորդ շարքում կրկին ձախից աջ կանգնած են հանրային կրթության և արվեստի նախարար Նիկոլ Աղբալյանը, ներքին գործերի, արդարադատության նախարար Աբրահամ Գյուլխանդանյանն ու ֆինանսների, առևտրի և արդյունաբերության նախարար Սարգիս Արարատյանը։
Լուսանկարը և տեքստը՝ Մայքլ Բաբայանի Ֆեյսբուքի էջից