Ալիևը ապրիլի 11-ին նշանակել է արտահերթ նախագահական ընտրություններ

1873

Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել ապրիլի 11-ին երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Ավելի վաղ Բաքվի իշխանությունները հայտարարել էին, որ ընտրությունները կանցկացվեն 2018թ․ հոկտեմբերի 17-ին։

Ալիևի որոշման դրդապատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Ադրբեջանի դիկտատորը առաջնորդվել է Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասով և Ընտրական օրենսգրքի 179-րդ հոդվածով։ Ալիևը արտահերթ ընտրություններ նշանակելու հարցում միանձնյա որոշում կայացնելու իրավունք է ստացել 2016թ․ սեպտեմբերին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում։

Ալիևը չորրորդ անգամ է առաջադրվում երկրի ղեկավարի պաշտոնում։ Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեն «Մուսավաթ»-ից Իսա Ղամբարը և դասական «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Միրմահմուդ Միրալիօղլուն։