Արագած գյուղի բնակչությունը 1873-1931 թվականներին

6757

Արագած գյուղը գտնվում է Արագած լեռան ստորոտին, ծովի մակերևույթից 2000  մետր բարձրության վրա, Արագածի լանջերից սկիզբ առնող Գեղարոտ գետի երկու ափերին, Ապարան քաղաքից 15 կմ, մարզկենտրոն Աշտարակից`25 կմ և Երևանից` 40 կմ հեռավորության վրա:

Ապարան համայնքի մաս է կազմում:

Ապարան համայնքի կազմում, Ապարան քաղաքից բացի, ընդգրկված են՝ Արագած, ԱրայիԱփնագյուղ, Եղիպատրուշ, Երնջապատ, Թթուջուր, Լուսագյուղ,  Ծաղկաշեն, Կայք, Հարթավան, ՁորագլուխՆիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, ՍարալանջՎարդենիս, Վարդենուտ, Քուչակ բնակավայրերը:

Նախկինում ունեցել է Ջամշլու, Ղազնաֆար, Ղազանֆար անվանումները: Ղազնաֆարից Արագած է վերանվանվել 1948 թ սեպտեմբերի 10-ին: Ապարանի տարածաշրջանում Ջամշլու անունով ևս երկու գյուղեր են եղել՝ Մեծ Ջամշլու՝ Ալագյազ, և Փոքր Ջամշլու, որոնք բնակեցված են քրդերով, եզդիներով:

Արագածը հիմնադրվել է Մուշ, Մանազկերտ և Ալաշկերտ գավառներից գաղթած հայ ընտանիքների վերաբնակեցմամբ: Հիմնադրման պահին գյուղը կոչվել է Ջամուշլու, որը հայերենով կոչվում է Գոմշանոց:

Զավեն Կորկոտյանի ցուցակում, ըստ 1831 թվականի, նշված է ավերակ բնակավայրերի կազմում:

Արագած գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.

1873 թվական – 1095 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 1216 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 1361 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական – 1682 հոգի, 

1914 թվական – 1845 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),

1914 թվական – 1782 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 1721 հոգի,

1919 թվական – 1610 հոգի,

1922 թվական – 1535 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 1679 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 1816 հոգի, որից 1815-ը՝ հայ, 1-ը՝ ռուս:

Դիտել և կարդալ նաև՝