Լևոն Տեր-Պետրոսյանը Արմեն Սարգսյանին ինչու նշանակեց վարչապետ․ 1996-ի աղմկոտ աշունը

3151

2007 թվականի նոյեմբերի 3-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում պատմել է, թե ինչու է 1996-ի աշնանը վարչապետ նշանակել Արմեն Սարգսյանին։

«Ես անկեղծորեն պիտի խոստովանեմ. 96 թվականի աղմկոտ ընտրություններից հետո Հայաստանում իշխանության նկատմամբ վստահության զգալի պակաս կար: Անկեղծ ասում եմ սա: Եվ երբ մենք Անգլիայից հրավիրեցինք Արմեն Սարգսյանին, դա հաղթահարվեց. նոր մարդ էր, բոլորովին անծանոթ, ժպտուն, մտավորական, և շատ դրականորեն ընդունվեց մեր ողջ հասարակության կողմից: Բայց նա ժամանակ չունեցավ որևէ գործ անելու: Երկու ամիս անց լուրջ հիվանդացավ և վերադարձավ Լոնդոն: Մենք արդեն հայտնվեցինք ավելի դժվար վիճակի մեջ, քան Արմեն Սարգսյանին հրավիրելուց առաջ»: