Ազգային անվտանգության ծառայությունում աշխատում է նախկին ՊԱԿ 60 աշխատակից

2795

2017 թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչության պետ Ա. Ավետիսյանը պատասխանել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դեկտեմբերի 21-ի հարցմանը:

Ազգային անվտանգության ծառայությանն ուղղված հարցմամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն էր հայցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքի և ԱԱԾ-ում աշխատող նախկին ՊԱԿ աշխատակիցների թվաքանակի ու նրանց տրվող կենսաթոշակների վերաբերյալ:

Պատասխան գրությամբ ԱԱԾ վարչության պետը հայտնել է, որ 1992թ.-ից նախկին ՊԱԿ 288 աշխատակից շարունակել են աշխատել ԱԱԾ-ում մինչև թոշակի անցնելը: Այժմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում շարունակում են աշխատել նախկին ՊԱԿ 60 աշխատակից:

Ինչ վերաբերում է նախկին ՊԱԿ աշխատակիցների կենսաթոշակների չափին, Ա. Ավետիսյանը նշել է, որ ինչպես նրանց, այնպես էլ ՀՀ ԱԱԾ համակարգի մյուս ծառայողների կենսաթոշակի չափը սահմանվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն:

ԱԱԾ կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը, սակայն, ԱԱԾ վարչության պետ Ա. Ավետիսյանը պետական գաղտնիք է համարել և հրաժարվել տրամադրել այն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը չտրամադրված տեղեկատվությունն ստանալու պահանջով կդիմի դատարան:

http://hcav.am/events/10-1-17-03/